Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Նիկոլ Փաշինյան. Հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք

Նիկոլ Փաշինյան. Հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք
03.11.2020 | 22:01

«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարածելով The Jerusalem Post-ի հրապարակման հայերեն թարգմանությունը:


Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ ուրիշ ազգերի և հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք: Իսրայելական թերթին հարցազրույցում Փաշինյանն Իսրայելին խորհուրդ էր տվել առաջարկած հումանիտար օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին։ The Jerusalem Post-ի հարցին, թե Հայաստանը հետաքրքրվա՞ծ է Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությամբ, վարչապետը պատասխանել էր՝ «հումանիտար օգնություն վարձկաններին զենք վաճառող երկրի կողմի՞ց, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար»:


«Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին` որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - շեշտել էր Հայաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ